Հաղորդագրություն. Ամանորի Եւ Սուրբ Ծննդեան Տօների Առիթով Մայր Աթոռի Միաբանութեան Մասնակցութեամբ Կատարուելիք Արարողութիւնների Ժամանակացոյց
Դեկտեմբերի 31
ժամը 24:00-ին – Մաղթանք եւ Նռնօրհնէքի արարողութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
Յունուարի 1
ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ եւ Հանրապետական մաղթանք Ս. Գայանէ վանքում,
Յունուարի 5
ժամը 17:30-ին - Երեկոյեան ժամերգութիւն եւ Ճրագալոյցի Ս. Պատարագ Ս. Գայանէ վանքում,
Յունուարի 6
ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ եւ Ջրօրհնէքի կարգ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում,
Յունուարի 7
ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ եւ հոգեհանգիստ Ս. Գայանէ վանքում: