image

Ըստ Իվէթա Տոնոյեանին ԲՀԿ-ն պիտի կարողանայ Խորհրդարան անցնիլ

Ըստ Իվէթա Տոնոյեանին ԲՀԿ-ն պիտի կարողանայ Խորհրդարան անցնիլ

Վերջին երկու օրերու վերահաշուարկներու արդիւնքով «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան օգտին արդէն աւելցած է 140 ձայն։ Այս մասին գրած է ԲՀԿ մամուլի խօսնակ Իվեթա Տօնոյեանը։

«Սա նշանակում է, որ առնուազն 140 քաղաքացու ընտրական իրաւունքն իրացւում է, եւ նրանց քուէն արդարացիօրէն արտացոլուելու է ընտրութիւնների վերջնարդիւնքում։

ԿԸՅ գործընկերների հետ աշխատանքային համագործակցութեան արդիւնքում քուէների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մէջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշուարկը շարունակւում է։

Այս տուեալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականութեան շրջանակներում չկայ որեւէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»,-գրած է ան։