image
Հրատապ լուրեր:

Կարդինալն ու գործակալը. ո՞վ կանգնած է Արարատ Միրզոյեանի գործակալ ըլլալու բացայայտման ետին. politik. am

Կարդինալն ու գործակալը. ո՞վ կանգնած է Արարատ Միրզոյեանի գործակալ  ըլլալու  բացայայտման ետին. politik. am

 

Politik.am-ը կը գրէ․ «Իշխանութեան ներսում, բացի նրանից, որ պայքար կայ առաջինը դառնալու համար, կայ պայքար նաեւ իշխանական թիմի թիւ 2-րդ դէմքը դառնալու համար։ Բոլորն էլ լաւ են հասկանում, որ Փաշինեանին փոխարինելու համար անհրաժեշտ է, որպէսզի դառնան թիմում երկրորդ մարդը` ազդեցութեամբ, որպէսզի երբ Փաշինեանին փոխարինելու հարց առաջ գայ, ապա բոլորի համար պարզ լինի, թէ ով պէտք է լինի փոխարինողը։

 

Իշխանութեան ներսրում երկրորդ տեղի համար պայքարը թէժ էր եղել նաեւ պատերազմից առաջ, բայց հիմա, երբ Փաշինեանը ամէն պահ կարող է կորցնել իշխանութիւնը, այդ տեղի համար պայքարն առաւել թէժացել է։

Երկրորդ տեղի համար պայքարը մշտապէս թէժ է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի եւ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի միջեւ։ Իշխանական թիմի այս երկու դէմքերի յարաբերութիւնները միշտ էլ հարթ չեն եղել, բայց դրանք յատկապէս սրուել են այն ժամանակ, երբ Տիգրան Աւինեանին յաջողուել է Արարատ Միրզոյեանին ուղարկել Ազգային Ժողով եւ, ըստ այդմ, նրան մեկուսացնել կառավարութիւնից եւ Նիկոլ Փաշինեանից յետոյ երկրորդ դէմքը լինելու հնարաւորութիւնից՝ գոնէ կառավարութեան գործունէութեան շրջանակում։ Կառավարութիւնում բոլորն են հասկացել, որ Արարատ Միրզոյեանը թոյլ կազմակերպչական կարողութիւններ ունի եւ չունի մտաւոր ճկունութիւն, ուստի Աւինեանին յաջողուել է գործը հանգիստ գլուխ բերել։

Արարատ Միրզոյեանն էլ գնալով Ազգային ժողով չի յանձնուել եւ այնտեղից փորձել է «պալատական յեղաշրջում» կազմակերպել։  Միրզոյեանն իր շուրջ է համախմբել 20-ից աւել պատագամաւորների, որոնք դարձել են իր անջատողական գաղափարների յենարանը (Միրզոյեանի հաւաքագրած պատգամաւորների մասին մենք առանձին անդրադարձ կ'անենք)։  Միրզոյեանը փորձել է իր այս թիմի միջոցով իր կողմը գրաւել իմքայլականների մեծ մասին եւ ընդդիմադիր որոշ գործիչների հետ համագործակցելով պաշտօնանկ անել Նիկոլ Փաշինեանին եւ նրա փոխարէն ընտրուել վարչապետ։

Միրզոյեան-Աւինեան յարաբերութիւնների սրացման յաջորդ փուլը եղել է պատերազմի օրերին, երբ ԱԺ նախագահը Արցախում միայնակ է թողնում փոխվարչապետ Աւինեանին եւ «ծլկում» է Երեւան՝ ամբողջ պատասխանատւութիւնը թողնելով վերջինիս վրայ։

Պատերազմի աւարտից յետոյ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը որոշում է վերջնականապէս իր ճանապարհից մաքրել Արարատ Միրզոյեանին։ Աւինեանին մօտ կանգնած մեր աղբիւրների պնդմամբ Արարատ Միրզոյեանի գործակալ լինելու մասին տեղեկատւութեան արտահոսքը կազմակերպուել է հենց փոխվարչապետ Տիգրան Աւինեանի շրջապատի կողմից։ Միրզոյեանի ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստը լուրջ հարուած էր վերջինիս ձգտումներին։

Հիմա թիմում շատերը խուսափում են նրա հետ կապ պահելուց, իսկ երբ հանրութեանը հասանելի դառնան այն «դանոսները», որոնք նա գրել է իր յեղափոխական ընկերների վերաբերեալ, ապա կարծում ենք, որ կարող ենք վերջնականապէս խօսել Արարատ Միրզոյեանի քաղաքական վախճանի մասին։

Ըստ էութեան կարող ենք արձանագրել, որ այս փուլում փոխվարչապետ Տիգրան Աւինեանը ամրացրել է իր դիրքերը ու հիմա լուրջ յաւակնութիւններ ունի վարչապետ դառնալու։ Աւինեանի դիրքերն ամրացնում է նաեւ այն հանգամանքը, որ նա ջերմ յարաբերութիւններ ունի ԱԱԾ տնօրէն Արմէն Աբազեանի հետ եւ ինչ որ իմաստով ԱԱԾ-ն աւելի շատ իր ենթակայութեան տակ է, այլ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինեանի։