image

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ դեկտեմբերի 21-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահին դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Երեւանում Հայաստանի եւ Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաեւ Հայաստան-Իրան գործարար համաժողովին: