image

Իսրայէլն անսահմանափակ ժամանակով բռնագրաւուած պիտի պահէ Սուրիոյ հարաւ-արեւմուտքը

Իսրայէլն անսահմանափակ ժամանակով բռնագրաւուած պիտի պահէ Սուրիոյ հարաւ-արեւմուտքը

Իսրայելի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի մտադրությունը՝ «անսահմանափակ ժամանակով» զավթած պահել Սիրիայի հարավ-արևմտյան տարածքը: Ինչպես նշում է The Guardian-ը, Իսրայել Կացն այս մասին ասել է ռազմավարական նշանակություն ունեցող Հերմոն լեռ կատարած այցի ժամանակ:

«Իսրայելական բանակը պատրաստ է անսահմանափակ ժամանակ մնալ Սիրիայում։ Մենք կպահենք Հերմոնում անվտանգության տարածքը և կհամոզվենք, որ Սիրիայի հարավում անվտանգության ամբողջ գոտին ապառազմականացված է, զերծ զենքից ու սպառնալիքներից», - ասել է Կացը:

Դեկտեմբերին Սիրիայում Բաշար ալ Ասադի տապալումից հետո իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի տարածք՝ վերահսկողության տակ առնելով 400 քառակուսի կմ մակերեսով տարածք և ստեղծելով ապառազմականացված բուֆերային գոտի։ 

Կացն ասել է, որ Հերմոն լեռան վրա տեղակայումն անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքներն և սահմանները պաշտպանելու համար:

«Ամեն առավոտ, երբ Ահմեդ ալ Շարաան (Սիրիայի նոր նախագահը-Խմբ.) բացում է իր աչքերը Դամասկոսի նախագահական պալատում, նա տեսնում է, թե ինչպես է Իսրայելի պաշտպանության բանակը դիտում իրեն Հերմոնի գագաթից: Նա կհիշի, որ մենք այստեղ ենք և Սիրիայի հարավի անվտանգության ամբողջ տարածքում՝ պաշտպանելու Գոլանի և Գալիլեայի բնակիչներին իր և իր ջիհադիստ ընկերների սպառնալիքներից»,- ասել է Կացը Times of Israel-ին ուղեկցող լրագրողներին։

Իսրայելը նաև ցանկանում է խաթարել Իրանի՝ Սիրիայի տարածքով լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը զենք փոխանցելու հնարավորությունը: