image

ՀՅԴ ներկայացուցիչը «աղիտալի» համարած է Փաշինեանի ընկերային-տնտեսական քաղաքականութիւնը

ՀՅԴ ներկայացուցիչը «աղիտալի» համարած է Փաշինեանի    ընկերային-տնտեսական  քաղաքականութիւնը

ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ՝ Իշխան Սաղաթէլեան Դիմատետրի իր էջին վրայ գրառում կատարած է՝ նշելով, որ Նիկոլ Փաշինեանի ընկերա-տնտեսական քաղաքականութիւնը երկիրը հասցուցած է տնտեսական աղէտի։

 

«Պատերազմի եւ դրա խայտառակ պարտութեան հետեւանքով աննախադէպ աւելացել են երկրի ընկերային եւ առողջապահական ծախսերը։

 

Մօտ ապագայում արդէն անհնար կը դառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները։

 

Մինչ այդ

 

պետական պիւտճէ եկամուտների կրճատումը շարունակւում է,

 

կայուն աճում է երկրի արտաքին եւ ներքին պարտքը,

 

կտրուկ նուազել է երկրի տնտեսական աշխուժութիւնը,

 

արձանագրուել է երկրից դրամագլուխի աննախադէպ արտահոսք

 

արժեզրկւում է մեր երկրի ազգային արժոյթը,

 

առաջին անհրաժեշտութեան ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նուազում,

 

արդէն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատեւման, պարենային անվտանգութեան խնդիրները,

 

առաջիկայում սպասւում է կազի, էլեկտրականութեան եւ փոխադրամիջոցի սակագների բարձրացում:

 

Համատարած ձախողումների այս ընթացքով մօտ ապագայում բնակչութեան կէսն աղքատ է դառնալու՝ արագ ընթացքով աճում են գործազրկութիւնը, ապագայի հանդէպ անորոշութեան զգացումը ու բացասական սպասումները:

 

Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետեւողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի եւ ձախողումների թիւ մէկ պատասխանատու Նիկոլ Փաշինեանի հեռացումը պաշտօնից:

 

Առանց Նիկոլի մենք ունենք փրկութեան հնարաւորութիւն, Նիկոլի հետ մեր պետութիւնը դատապարտուած է կործանման։ Առաջնորդուել պէտք է բացառապէս այս տրամաբանութեամբ»։