Այս պահին Ստամբուլում տեղի է ունենում «Հրանտ Դինք միջազգային մրցանակի» գլխավոր հանդիսությունը: Մրցանակը սահմանվել է Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից՝ ի հիշատակ պոլսահայ լրագրող, «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի։ Սկսած 2009 թ.-ից, հիմնադրամն ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը, հատուկ հանդիսության ժամանակ մրցանակ է հանձնում խտրականությունից, ազգայնականությունից, բռնությունից զերծ, ազատ ու արդար աշխարհի ձգտող, այդ գաղափարներին հասնելու համար անձնական զոհողություններ ցուցաբերող, կարծրատիպեր վերացնող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անհատների, կառույցների եւ կազմակերպությունների։
Մրցանակաբաշխությանն ուղիղ եթերով կարելի է հետեւել հղումով.