image

Ընդարձակ թեւեր

Ընդարձակ թեւեր

Դեկտեմբերին, վերջին պահին ստացված առատաձեռն նվիրատվության շնորհիվ, երեք արցախցի ընտանիքի հանձնեցինք իրենց նոր տների բանալիները։

Այդ պահը հույզերով լի էր՝ տեսնել, թե ինչպես է մշտական կացարան չունենալու ծանրությունը թոթափվում նրանց ուսերից։ Բայց քանի որ ամեն ինչ կազմակերպել էինք չափազանց կարճ ժամանակում, չէինք հասցրել լիարժեք զգալ՝ որքան խորն էր այդ պահի կարեւորությունը։ Մինչեւ այդ պահը։


Գուցե սովորական է հնչում, բայց գործդ ներածին արժեքով լցնելը տոկունությունդ պահպանելու կարեւորագույն բանալին է։ Երբ դուրս ես գալիս քո իսկ մտացածին սահմաններից, հասկանում ես, որ չկան փոքր բաներ եւ չկան սովորական ջանքեր, ու հանկարծ զգում ես, որ թեւերդ լայն բացելու համար բավարար տարածք ունես։

«Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, եւ թո՛ղ տարածվեն բնակարանիդ վարագույրները». Եսայիա 54.2։

 

Երախտագիտությամբ,
Արեն Դեյիրմենջյան

AMAA Հայաստանի տնօրեն