Լիբանանի «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական խորհուրդը գուժել է եկեղեցու նախկին թաղական անդամ Վաչե Արսլանյանի մահը։
Ինչպես օրեր առաջ հայտնել էր «Արեւելք»-ը, Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։ Սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով. զոհին կապել են մահճակալին, ծեծել և զենք գործադրելով՝ սպանել։
Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները դեպքի պահին այնտեղ չեն եղել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։