image

ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Նոր Տարուան Ուղերձը

ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Նոր Տարուան Ուղերձը

 Հարգելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնախմբի բոլոր անդամներին՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մաղթում եմ, որ 2017 թվականը մուտք գործի Ձեր հարկի տակ՝ պարգևելով Ձեզ և Ձեր հարազատներին անսահման երջանկություն, ուրախություն, սեր, հաճելի սպասումներ և բազում անակնկալներ:

Թո՛ղ 2017-ը լինի աշխատանքային և անձնական հաջողությունների ձեռքբերման, խաղաղության և կայունության, ազգային և համամարդկային իղձերի կատարման տարի:

Թո՛ղ ամենակարող Աստծո օգնությամբ և միջազգային հանրության բարի կամքի դրսևորման շնորհիվ աշխարհում խաղաղությունը վերականգնվի և ոչ մի մարդ ստիպված չլինի թողնել հարազատ տունն ու բռնել գաղթի հոգեմաշ ճանապարհը: Թո՛ղ ոչ մի ծնող չտառապի զավակի կորստի ցավից ու ոչ մի երեխա չզգա պատերազմի սարսափը:

Եվ թո՛ղ մենք ազգովին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ կարողանանք ճաշակել մեր թանկագին Հայրենիքն ավելի՛ կայուն, ավելի՛ ամուր, ապահով, ապագայի հանդեպ վստահությամբ լի տեսնելու բերկրանքն ու այդ ամենում մեր ներդրումն ունենալու երջանկությունը:

Բարի Նոր տարի և շնորհավոր Սուրբ Ծնունդ: