image

Հայ փրկարարները յոթերորդ օրը Թուրքիայում երկու աղջկա են հանել փլատակներից

Հայ փրկարարները յոթերորդ օրը Թուրքիայում երկու աղջկա են հանել փլատակներից

Թուրքիայի Ադըյաման քաղաքում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ փրկարարները երկու աղջնակի են հանել փլատակներից, տեղեկացնում է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը աղետի գոտում մոտիկից հետեւում է փրկարարական աշխատանքներին: Կարո Փայլանը հայտնել է, որ երկրաշարժի յոթերորդ օրը այս պատահած դեպքը հավասարազոր է հրաշքի: 

Նշենք, որ Թուրքիայում զոհերի թիվն անցել է 24 հազարից, վիրավորների թիվը 80 հազարից ավելի է: Երկրում յոթօրյա սուգ է հայտարարվել: