Թուրքիայի Ադըյաման քաղաքում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ փրկարարները երկու աղջնակի են հանել փլատակներից, տեղեկացնում է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը աղետի գոտում մոտիկից հետեւում է փրկարարական աշխատանքներին: Կարո Փայլանը հայտնել է, որ երկրաշարժի յոթերորդ օրը այս պատահած դեպքը հավասարազոր է հրաշքի:
Նշենք, որ Թուրքիայում զոհերի թիվն անցել է 24 հազարից, վիրավորների թիվը 80 հազարից ավելի է: Երկրում յոթօրյա սուգ է հայտարարվել: