Աշխարհահռչակ ամերիկացի դերասանուհի եւ մոդել Շերոն Սթոունը Թուրքիայից լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է նրա աչքի կապտուկը: Շերոնի երկրապագուներն ու Ինստագրամի հետեւորդները մտահոգվել են, ինչին հաջորդել է տեսանյութ, որում դերասանուհին բացատրում է, որ վնասվածքը ստացել է գիշերը՝ հյուրանոցի իր սենյակում լվացարան գնալու ճանապարհին: Նա ասել է, որ հաճախ է ճանապարհորդում եւ տարբեր հյուրանոցներում անցկացնելով, գիշերը միշտ արթնանում է շփոթված՝ չիմանալով թե որտեղ է գտնվում:
«Ոչ, ինձ ոչ ոք ոչինչ չի արել։ Ես լավ եմ եւ հիանալի ժամանակ եմ անցկացնում»,-ասել է դերասանուհին, որ օրեր առաջ ժամանել է Բոդրում՝ մասնակցելու «Ոսկե գլոբուսի» միջազգային Icon մրցանակաբաշխությունը եւ ստացել գլխավոր մրցանակը:
Այս մրցանակաբաշխությունն անցկացնում է առաջին անգամ, Շերոն Սթոունն առաջին դափնեկիրն է, որին մրցանակը տրվել է էկրանից դուրս նրա հաջողությունների համար, այդ թվում՝ բարեգործության եւ արվեստի գործերի: Կենտրոնանալով զվարճանքի միջազգային շուկայի վրա՝ «Ոսկե գլոբուս»-ն այսուհետեւ կներկայացնի իր միջազգային Icon մրցանակը՝ տարբեր երկրներում խրախուսելով արտասահմանյան ժամանցի բարձրաշխարհիկ կենտրոնների աշխատանքը, որը նաեւ նպաստում է արվեստի կյանքի զարգացմանը:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է Բոդրումի Titanic Luxury Collection հյուրանոցում, ներկա են եղել աստղեր տարբեր երկրներից, այդ թվում՝ թուրքական կինոյի, հեռուստատեսության եւ երգի ամենահայտնի դեմքերը: