image

Երևանում մահացել է Լևոն Արոնյանի կինը

Երևանում մահացել է Լևոն Արոնյանի կինը

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, որ մարտի 14-ին Երևանում իր մեքենայով ավտովթար ունենալուց հետո գտնվում էր հիվանդանոցում, մահացել է: Այդ մասին հայտնել է Լևոն Արոնյանը, Թուիթերում գրելով սիրելիի մահվան կապակցությամբ իր ծանր ապրումների մասին. «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, որ գեղեցիկ կյանք ապրեց»,- նշել է Արոնյանը, կրկին սեր խոստովանելով կնոջը: 

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր, նա  ֆիլիպինյան ծագումով ավստրալացի էր, որ հաջողությունների էր հասել  շախմատի և այլ բնագավառներում:  ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.-ին: