image

Երևանում ցուցադրվելու է Անրի Վերնոյի «Օձը» լրտեսական թրիլլերը

Երևանում ցուցադրվելու է Անրի Վերնոյի «Օձը» լրտեսական թրիլլերը

ՀԲԸՄ-ից տեղեկանում ենք, որ այսօր ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում ցուցադրվելու է աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 1973թ.-ին նկարահանած «Օձը» լրտեսական թրիլլերը: Ֆիլմում նկարանահանվել է 70-ականների մի ամբողջ աստղաբույլ, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն է հանրահայտ Էնիո Մորիկոնեն: 
Ցուցադրությանը հաջորդելու է հանդիպում և քննարկում Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ: 
Դերերում՝ Յուլ Բրիներ, Ֆիլիպ Նուարե, Վիրնա Լիզի, Հենրի Ֆոնդա, Միշել Բուկե,Դըրք Բոգարդ: Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է 19:30-ին: 


 

 

Պատրիկ Մալաքյանը