Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ռուսաստանաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մի խումբ ազատամարտիկներ «Էյթի Վանք լես» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված N զորամաս:
Ինչպես տեղեկացնում է Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը, նրանք հանդիպել են զորամասի հրամանատարական կազմի հետ, որից հետո տարբեր ուղղություններով այցելել առաջնագիծ և շնորհավորել սահմանապահ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Լեւոն Հայրապետյանի կողմից նրանք զինվորներին հանձնել են նվերներ՝ քաղցրավենիք, միրգ և անհրաժեշտ այլ պարագաներ: Նշվել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու: