Այսօր լիբանանյան ապահովական մարմինները, «Ալ Նուսրա» խմբավորման հետ ունեցած համաձայնության արդյունքում, ազատ են արձակել «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր առաջնորդ Աբու Բակրի նախկին կնոջն ու դստերը:
Սուժա Ալ Դուլայմին և նրա դուստրը ձերբակալվել էին մոտ մեկ տարի առաջ, Լիբանանի Բեքքա շրջանում և գտնվում էին Բեյրութի Ռումիյե բանտում: Սուժա Ալ Դուլայմին «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդից բաժանվել է յոթ տարի առաջ, իսկ նրա եղբայրը «Ալ Նուսրա» ճակատի զինյալներից է: