image

Բանտից ազատվել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի դուստրն ու նախկին կինը

Բանտից ազատվել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի դուստրն ու նախկին կինը

Այսօր լիբանանյան ապահովական մարմինները, «Ալ Նուսրա» խմբավորման  հետ ունեցած համաձայնության արդյունքում,  ազատ են արձակել «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր առաջնորդ Աբու Բակրի նախկին կնոջն ու դստերը:

Սուժա Ալ Դուլայմին և նրա դուստրը ձերբակալվել էին մոտ մեկ տարի առաջ, Լիբանանի Բեքքա շրջանում և գտնվում էին Բեյրութի Ռումիյե բանտում:   Սուժա Ալ Դուլայմին «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդից  բաժանվել է յոթ տարի առաջ,  իսկ նրա եղբայրը «Ալ Նուսրա» ճակատի զինյալներից է: