Ասոնք տարիներով կը խօսէին, որ Սիւնիքի «միջանցք» գոյութիւն չունի, այդպիսի երեւոյթ չկայ, իսկ այսօր բացայայտ կը խօսին այն յանձնելու մասին: Այս մասին տեսաուղերձի ժամանակ ըսած է Բագրատ Սրբազան:
«Ոչ մէկին յայտնի չէ, թէ ինչ եղանակով են յանձնելու: Նրանք խօսում են ոչ միայն այդ միջանցքի, այլեւ՝ անկլաւների (տարածք) մասին, որի մասին մենք տեւական ժամանակ է զգուշացնում ենք:
Այսօր որեւէ ձեւով այլեւս չեն կարողանում թաքցնել այն, որովհետեւ պարտադրուած են այն իրագործել: Այս մարդիկ դեռ 2020 թ-ից էին խօսում այդ մասին: Մենք, սակայն, իրաւունք չունենք դա թոյլ տալ, մենք այդ պատճառով ենք ոտքի կանգնել ու դարձեալ պէտք է ոտքի կանգնենք, վերացնելու այս չարիքի շղթան»,- ըսած է Բագրատ Սրբազանը: