Մենք ոստիկաններ շատ տեսած ենք, Խորհրդային միութեան մէջ պայքարած ենք, տարբեր նախագահներու ժամանակ պայքարած ենք, բայց այն դաժանութիւնը, որ այսօր տեսայ՝ երբեք չէր եղած։ Այս մասին 23 փետրուարին, ոստիկանութեան շէնքի դիմաց յայտարարած է Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը։
«Էդ ո՞ւմ էք դուք պաշտպանում։ Մինչեւ վերջ պատասխան էք տալու։ Մեր պետութիւնը, որ կառուցուեց, բանակի սաղմերը եւ այլն, ամէն ինչ սկսուեց ոստիկանութիւնից, մեր ոստիկաններին էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսուեց ջոկատների միաւորումը։ Այսպիսի դաժան ոստիկանութիւն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,- նշած է Վազգէն Մանուկեանը։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ