image

Վարչապետի տիկնոջ նոր առաջարկը. «Այլեւս հարց տալ թէ հիմա ի՞նչ ես կարդում»

Վարչապետի  տիկնոջ նոր առաջարկը. «Այլեւս հարց տալ թէ  հիմա ի՞նչ ես կարդում»

Չէի ուզեր գիրք կարդալու քարոզչութեան մէջ մինակ մնալ։ Այս մասին գրած է Աննա Յակոբեանը։

«Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չէ՞ք կարդում: Եթէ կարդում էք, բայց չէք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, եւ Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում յայտնուի, ապա, ճիշդն ասած, ձեր մոտիւացիան հասկանալի չէ։ Եթէ չէք կարդում, այդ դէպքում ի՞նչ էք անում։

Հաշուի առէք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարաւոր պատասխաններից։

Ինչեւէ։ Լաւ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «Բարեւ»-ից յետոյ «ոնց ես»-ի փոխարէն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»։

«Ոնց ես»-ը քիչ մը ձեւական եւ աւելորդ հարց է, որովհետեւ բոլորս հրաշալի տիրապետում ենք` ով ոնց է։ Յաճախ դիմացինից աւելի լաւ գիտենք՝ ինչ է կատարւում նրա աշխատավայրում, անձնական կեանքում, ֆինանսական կեանքում՝ վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակուող սեւ ամպերը։ Ուստի կարող ենք «ոնց ես»-ը փոխարինել ռէալ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերով՝ «հիմա ի՞նչ ես կարդում», «ինձ քո վերջին կարդացածներից ո՞րը խորհուրդ կը տաս»։

Երաշխաւորում եմ` 2 ամսուայ մէջ մենք մեզ չենք ճանաչի՝ լաւ իմաստով, ի հարկէ։

Եւ խնդրում եմ (եթէ ի հարկէ գաղափարը կարեւորում էք), մի՛ վախեցէք միանալ իմ արշաւներին, դրանք չեն կծում»,-գրած է ան։