ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող՝ Իշխան Սաղաթէլեան դիմատետրային գրառում կատարած է, ուր ըսած է․
«2020 թուականի աւարտին ՀՀ պետական պարտքն արդէն կազմում է 7,947 միլիառ ԱՄՆ տոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 6,005 միլիառ ԱՄՆ տոլար:
2018 թուականի իշխանափոխութիւնից յետոյ ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 5 անգամ աւելի բարձր թեմբով, քան ՀՆԱ-ն եւ կազմել է ՀՆԱ-ի մօտ 68 տոկոսը՝
- ՀՀ պետական պարտքն աճել է աննախադէպ՝ դրամային արտայայտութեամբ 21,7 տոկոսով, իսկ տոլարային արտայայտութեամբ՝ 15,8 տոկոսով, սրա կողքին ՀՆԱ-ն ունեցել է գրեթէ զրոյական աճ,
- Աւելին՝ իրենց դաւաճանական իշխանութիւնը եւ երկրին վրայ հասնող մարդասիրական աղէտը հնարաւորինս ձգելու, թոշակ, անապահովութեան նպաստ, պետական հատուածի աշխատավարձ վճարելու համար այս ապաշնորհները նորից դիմում են պետական պարտքի աւելացմանը,
- 2021 թուականի յունուարին տեղաբաշխել են 750 միլիոն ԱՄՆ տոլարի չափով եւրոպարտատոմսեր (դեռ անհրաժեշտ է պարզել այս գործարքի կասկածելի հիմքերը եւ իրական գնորդներին),
- Փաստօրէն՝ այս իշխանութիւնների օրօք ՀՀ պետական պարտքն աճեց 1,84 միլիառ ԱՄՆ տոլարով եւ դարձաւ 8,7 միլիառ ԱՄՆ տոլար՝ ՀՆԱ-ի 75 տոկոսը,
- Իսկ ՀՀ արտաքին պարտքը արդէն դարձաւ 6,755 միլիառ ԱՄՆ տոլար՝ ՀՆԱ-ի 58 տոկոսը, մեր երկիրը հասցնելով արտաքին պարտքի ճգնաժամի շեմին:
Ակնյայտ է, որ պետական արտաքին ու ներքին պարտքի աճի նման ահագնացող թեմբերով ձախողակ քաղաքական այս խմբակը մսխում է նաեւ մեր երկրի ապագայ զարգացման հնարաւորութիւնները:
Մի խօսքով այս չարիքի կառավարութեան գործունէութեան արդիւնքում ազգային աղէտից զատ ունենալու ենք նաեւ ընկերա-տնտեսական անկում՝ իր բոլոր հետեւանքներով»: