Այս պահին Լոս Անջելեսում ընթացող «Հեռուստամարաթոն-2015»-ին մինչև այս պահը հավաքվել է $1 092368: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Հեռուստամարաթոն 2015»-ի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: Հանգանակությունները շարունակվում են: Խոշոր նվիրատվություններ են կատարել Սամվել Կարապետյանը, Վարդանյան ընտանիքը, Բարսեղ Բեգլարյանը, Սերգեյ Սարգիսովը, Վարուժան Գրիգորյանը: