Եթէ կ՚ուզէք գերիները վերադառնան, եկէք այդ թեմային «շատ ձեռք չտանք»:
Ազգային Ժողովէն ներս լրագրողներու հետ զրոյցին ըսած է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը․
«Փորձը ցոյց է տալիս, որ այդ թեման շարունակւում է եւ մեզ համար առաջնային է:
Եթէ տեսանելի քայլեր անենք, հնարաւոր է գերիները երբեւիցէ չվերադառնան: Եթէ մեզ մեղադրում են, ապա ինչպէս 150 գերուց դարձաւ 23»,- նշած է ան:
«Բաքւում գտնուող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանութիւնների համար անցանկալի անձ չկայ, Հայաստանը շահագրգռուած է նրանց բոլորի վերադարձով»,- ընդգծած է Սիմոնեանը: