image

1 ԱՄՆ դոլարը` 600 հայկական դրա՞մ

1 ԱՄՆ դոլարը` 600 հայկական դրա՞մ

Ըստ միջազգային համբավ ունեցող դրամագետ Արմեն Փափազյանի, հայկական դրամը մտնում  է արժեզրկման նոր փուլ, եւ ըստ որոշ տվյալների,  առաջիկայում  1 ԱՄՆ դոլարի փոխարեն ստիպված կլինենք վճարել 600 հայկական դրամ: Արմեն Փափազյանը մատնանշում  է հայկական փոխարժեքների rate.am հարթակը, որտեղ երեւում է  հայկական դրամի արժեզրկման վերջին պատկերն ու ընթացքը: Ինչպես նշում է ֆինանսա-տնտեսական գիտությունների դոկտոր Արմեն Փափազյանը, հնարավոր է կանխատեսումն իրականանա հոկտեմբերին, «բայց միգուցե եւ հաշվարկները սխալ դուրս գան, չես իմանա»,-նշում է դրամագետը: Նա այդ  եզրահանգումը կատարել է հայկական դրամի զարգացման եւ ԿԲ քաղաքականության   երկար տարիների ուսումնասիրության արդյունքում: