image

Սիրիահայերի հիմնած մոտ 50 ձեռնարկություն կներկայացվի Երևանում. լուսանկարներ

Սիրիահայերի հիմնած մոտ 50  ձեռնարկություն կներկայացվի Երևանում. լուսանկարներ

Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերությունը (GIZ)  2015 թվականի նոյեմբերից նախաձեռնել է նոր ծրագիր՝ աջակցելու համար Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների տնտեսական ինտեգրմանը Հայաստանում։



Ծրագրի շրջանակներում 2016 թ․ մայիսի 19-ից 22-ը Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերությունը կազմակերպում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես-ֆորումը, որի նպատակն է սիրիահայերի գործարար ակտիվության խթանումը, սպառողներին մեր հայրենակիցների արտադրանքների և ծառայությունների հետ ծանոթացնելը, սիրիահայերի կողմից հիմնված ձեռնարկությունների ինտեգրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ջանքերի միավորումը և աջակցության միասնական քաղաքականության մշակումը ։

 


«Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը սիրիահայ գործարարներին, աշխատանք փնտրողներին, գործատուներին, ինչպես նաև պետական, միջազգային և տեղական աջակից կազմակերպություններին առաջարկում է  մասնակցել դրա ընթացքում անցկացվող ցուցահանդեսին, դասընթացներին և կոնֆերանսին։

 


Ֆորումի 4  օրերի ընթացքում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ սիրիահայերի հիմնած ավելի քան 50 ձեռնարկություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները, իսկ պետական և միջազգային կազմակերպությունները՝ իրենց աջակցության ծրագրերը։

 

Բիզնես ֆորումին մասնակցելու համար կարելի է գրանցվել այս  հղումով .