image

«Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում»

«Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում»

2015 թվականի օգոստոսի 21-ից, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը մեկնարկել է «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական մասնակցության կրթական ծրագիրը, որը ֆինանսավորում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեսպանությունը։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը հրավիրում է սիրիահայ երիտասարդներին մասնակցելու կրթական ծրագրին, հատկապես ծրագրի շրջանակում իրականացվող կրթական-ուսուցողական դասընթացներին, աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին, քննարկումներին և առցանց զանգվածային բաց դասընթացներին (MOOC):

Երիտասարդական մասնակցության կրթական ծրագիրը կմեկնարկի  հոկտեմբերի 5-ից։

Ծրագրին կարող են մասնակցել 16-25 տարեկան 100 սիրիահայ երիտասարդներ։ Կրթական ծրագրի դասընթացների թեմաներից են

  • Սոցիալական պատասխանատվություն
  • Կամավորություն
  • Առաջնորդություն
  • Հակամարտությունների կարգավորում
  • Մարդու իրավունք

Մասնակցությունը կրթական ծրագրին անվճար է։ Դասընթացները կվարեն որակավորված և փորձառու մասնագետներ։ Ծրագրի ավարտին, բոլոր մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր իրենց ակտիվ և հաջող մասնակցության, ծրագրում ներդրված ջանքերի համար։