image
Հրատապ լուրեր:

Գերմանիոյ մէջ գիշերը մարած են «Արծուի բոյն» պատմական շէնքի հրդեհը․ մէկ անձ ձերբակալուած է

Գերմանիոյ մէջ գիշերը մարած են «Արծուի բոյն» պատմական շէնքի հրդեհը․ մէկ անձ ձերբակալուած է

Բերխտեսգադենի մերձակայքում՝ ծովի մակարդակից 1834 մետր բարձրության վրա։ Մեծ հրշեջ մեքենաների համար դեպի շենք տանող ճանապարհը դժվարանցանելի է եղել։Քելշթայնհաուսը կառուցվել է 1938 թվականին՝ նացիստական ղեկավարության ընդունելությունների համար։ Ադոլֆ Հիտլերն այնտեղ ընդունել է դիվանագետների և օտարերկրյա հյուրերի։ 1952 թվականից շենքը գործում է որպես լեռնային ռեստորան։

Գերմանիոյ Պաւարիա երկրամասին մէջ, Հոկտեմբեր 24-ի գիշերը, շարունակուած են նացիստական ղեկավարութեան կողմէ օգտագործած «Արծիւի բոյն»՝ Քելշթայնհաուս շէնքին հրդեհաշիջման աշխատանքները։ Ոստիկանութիւնը ձերբակալած է հրդեհին առնչութիւն ունենալու կասկածանքով անձը։

BR24 հանրային լրատուամիջոցի հաշորդմամբ՝ Հոկտեմբեր 24-ի առաւօտեան շէնքին մէջ բաց բոց այլեւս չէր նկատուեր, սակայն հրդեհաշիջման աշխատանքներու աւարտին մասին պաշտօնական հաստատում տակաւին չկար։ Շէնքը լրջօրէն վնասուած է։

Հրդեհը բռնկած է Հոկտեմբեր 23-ի երեկոյեան։ Նախնական տեղեկութիւններուն համաձայն՝ այդ պահուն շէնքին մէջ մարդ չկար։ Աշխատանքներուն մասնակցած է շուրջ 200 ծառայող՝ հրշէջներ, փրկարարներ, լեռնային փրկարար ծառայութեան աշխատակիցներ եւ ոստիկաններ։

Հրդեհաշիջման աշխատանքները դժուարացած են շէնքի դիրքին պատճառով։ Այն կը գտնուի Պերխթեսկատէնի մերձակայքը՝ ծովու մակարդակէն 1,834 մեթր բարձրութեան վրայ։ Դէպի շէնք տանող ճանապարհը դժուարանցանելի եղած է մեծ հրշէջ ինքնաշարժներուն համար։

Քելշթայնհաուսը կառուցուած է 1938-ին՝ նացիստական ղեկավարութեան ընդունելութիւններուն համար։ Ատոլֆ Հիթլեր հոն ընդունած է դիւանագէտներ եւ օտարերկրեայ հիւրեր։ 1952-էն ի վեր շէնքը կը գործէ իբրեւ լեռնային ճաշարան։