image

Նախարար Գագիկ Բեգլարյանն անվտանգ երթեւեկություն է մաղթել տաքսու առաջին կին վարորդին

Նախարար Գագիկ Բեգլարյանն անվտանգ երթեւեկություն է մաղթել տաքսու առաջին կին վարորդին

Տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիա ստանալու գործընթացը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում ընթանում է բնականոն հունով: Վերջին 7 ամիսների ընթացքում լիցենզավորման նոր կարգով ընդհանուր առմամբ շուրջ 7100 տրանսպորտային միջոց արդեն իսկ լիցենզավորվել է, որից 4850-ը եղել են ֆիզիկական անձինք, իսկ 150-ը՝ տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ 2250 տրանսպորտային միջոցով:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրերս նախարարություն դիմած տաքսու առաջին կին վարորդ Ալվարդ Հովսեփյանին անձամբ հանձնեց լիցենզիան՝ շնորհավորելով եւ մաղթելով անվտանգ երթևեկություն:


մանրամասները`    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայության հաղորդագրության մեջ