image
Հրատապ լուրեր:

Ինչպե՞ս են թուրքերը սկսել սպանել սեփական զինվորներին

Ինչպե՞ս են թուրքերը  սկսել սպանել սեփական զինվորներին

Իշխանության քարոզչամեքենան ժողովրդին փողոցներ լցնելու համար այս անգամ էլ չշեղվեց ավելի հին, ավանդական մեթոդներից, որոնք անգամ հայերին են լավ ծանոթ: 

Երբ գիշերը ուղիղ 1:30-ին  Ստամբուլի ու Անկարայի մզկիթներից լսվեց առաջին «Ալլաաաաահու Էքբեր»-ը, կարելի էր ասել` ամեն ինչ պարզ է: Մզկիթներից եկող քարոզը, ջիհադի կոչերը միշտ ամենաազդեցիկ զենքն են եղել Թուրքիայում ժողովրդին պլանավորված կոտորածի մասնակից դարձնելու գործում: Դա արվել է թե' Ցեղասպանության տարիներին, թե' դրանից առաջ, և թե' ավելի ուշ, ինչպես նաև` հենց երեկ: Հետաքրիր է, որ երիտասարդ սերունդը մզկիթից եկած առաջին կոչը  լսելուն պես նախ զարմացել է, կարծել են , թե սխալ ժամի էզան է (լուսաբացի նամազից առաջ կարդացվող աղոթք-կոչը): Այս բոլոր իրադարձություններից հետո իրենք էլ նոր են պարզում, որ էզան չէր, սելա էր` ժողովրդին ուղղված հատուկ կոչ: Սա հատկապես տարածված է եղել, երբ չկար հեռուստացույց, ինտերնետ, և սելան կարդացվում էր նաև լուր հայտնելու նպատակով: Բայց արի ու տես, որ  21-րդ դարում այն դեռ կիրառվում է Թուրքիայում և ունենում մեծ էֆեկտ: Ու սա արվել է այն պարագայում, երբ անկախ դրանից ժամեր առաջ բջջային երկու օպերատորները իրար հերթ չտալով իշխանամետ կոչերով, 10 րոպեն մեկ հաղորդագրություններ էին հղում քաղաքացիներին, ամեն հեռախոսահամարի՝ մի քանի անգամ: Երեկ սելան կարդացվել է ուղիղ 3 ժամ 15 րոպե շարունակ: Երիտասարդներին սա անծանոթ էր, քանի որ վերջին 30 տարում Թուրքիայի մեծ քաղաքներում սելայի փորձը չէր կիրառվել և,  իշխող կառավարությունը, փաստացի, սա առաջին անգամ է օգտագործում: Փաստորեն` Էրդողանը այսուհետ կրկին Թուրքիայի «կոտորածների մշակույթ» է վերադարձնում սելան` ծայրահեղական կրոնական քարոզի տեսքով: Արդյունքը` Բոսֆորի ջրերում լողացող 20 տարեկան զինվորների այլանդակված մարմինները:



Սոֆյա Հակոբյան/«Արևելքին»