Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներն այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոն և նվերներ տարել այնտեղ գտնվող երեխաներին: «Այսօրվա այցը Արաբկիր Բժշկական Համալիրի երեխաներին` լավագույն միջոցն է տարին ավարտելու: Բոլորի Նոր Տարին շնորհավոր լինի, եղեք առողջ և ուրախ»,-գրել է 2015 թ.-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը` այցից հետո: