image

Հայ եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երեքի գահակալները չեն մասնակցում Հռոմի Պապի այցին

Հայ եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երեքի գահակալները չեն մասնակցում Հռոմի Պապի այցին

Ինչպես նկատելի է՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին չեն մասնակցում Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երեքի գահակալները՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանն ու Պոլսո  Հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը: Վերջինս չեղարկել է իր մասնակցությունը՝ Թուրքիայի նախագահին գրած իր նամակի պատճառով Հայաստանում  առաջացած զայրութը Պապի այցի օրերին ավելի չբորբոքելու համար, իսկ Երուսաղեմի հայոց պատրիարքի և Արամ Ա կաթողիկոսի բացակայության պատճառները՝ կրոնական այս կարևոր իրադարձությանը, հայտնի չեն: