image

Հանգիստ Վերապատուելի Աբրահամ Սարգիսեանի.Ան երկար տարիներ հովուած է Նոր Մարաշի Հայ Աւետարանական եկեղեցին

Հանգիստ Վերապատուելի  Աբրահամ Սարգիսեանի.Ան  երկար  տարիներ հովուած է  Նոր Մարաշի   Հայ Աւետարանական եկեղեցին

Իր վերջին հանգիստը  գտած է  Լիբանանի Հայ Աւետարանական   եկեղեցւոյ հոգեւոր  հովիւներէն ՝ Վերապատուելի Աբրահամ  Սարգիսեանը:

 Այս մասին «Արեւելք»   տեղեկութիւն ստացաւ   Պէյրութէն:

  Հայ Աւետարանական   համայնքի «Ջանից»  ընկերակցութեան   անդամկցած    պատուելին       աւելի ուշ    հրաժարելով իր     ասպարէզէն  վերապատուելի  օծուած է   1979-ին:     Առաջին հանգրուանին  ան  ծառայած է   Նոր Ամանոս շրջանի  Սուրբ Էմանուէլ  եկեղեցի եւ  ապա     քսան    տարի (1979-1999)   ան   եղած    է  Նոր Մարաշի     Հայ Աւետարանական      եկեղեցւոյ   հոգեւոր հովիւ  Հայ  Աւետարանական համանքին մէջ     կարեւոր պաշտօններ  զբաղեցուցած  Վերապատուելիի  ճիգերով      եւ   ամբողջական նուիրումով     իր աւարտին հասաւ  Պուրճ Համուտ   Նոր Մարաշ    հայահոծ   թաղամասի    Հայ Աւետարանական  եկեղեցին:

 

 

 Նշենք, որ Վերապատուելիի          յուղարկաւորութեան  պաշտամունքը  տեղի  ունեցած է   շաբաթ         Պուրճ Համուտի Հայ   Աւետարանական  եկեղեցւոյ  մէջ, ուրկէ  հանգուցեալին   մարմինը փոխադրուած  ու  ամփոփուած է    Ֆըրն Ալ  Շըպէքի   Հայ Աւետարանական  գերեզմանատուն: