image

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:

Շնորհավորական ուղերձում նա մասնավորապես նշել է.

«Շնորհավորում եմ Ձեզ՝ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ հայ ժողովրդին»: