Սիրելի հայ գործընկերներ, անցնող տարին լի էր ծանր մարտահրավերներով: Այս տոնական օրերին, ցավոք, շատ ընտանիքներ ծանր սրտով են դիմավորելու Նոր տարին: Բարձրյալ Աստծուց նրանց համար ողորմածություն և սփոփանք ենք խնդրում: Հուսով ենք, որ այս Նոր տարին առավել բարեգութ կլինի նրանց հանդեպ: Մարդկային քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ մշակույթը կամուրջներ է կառուցում մարդկանց միջև և հարթում բազում խնդիրներ: Թող այս տարին լինի խաղաղության և մշակութային կապերի հաստատման տարի:
Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական՝ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ