image

Բերքաբերի համայնքապետարանը հորդորում է լինել շատ զգույշ

Բերքաբերի համայնքապետարանը հորդորում է լինել շատ զգույշ

«Սահման» հասարակական կազմակերպության նախագահ Ջորջ Տաբակյանը Բերքաբերից հայտնում է, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի համայնքապետարանն այսօր  հայտարարություն է տարածել, որով բնակչությանը հորդորում է լինել շատ զգույշ.

«Հայտնվում է Բերքաբերի բնակչությանը, որ ստացված տեղեկություններով հակառակորդը սահմանի ամբողջ երկարությամբ տեղադրել է դիպուկահարներ (սնայպերներ): Խնդրվում է մոտական օրերին լինել շատ զգույշ: Չմոտենալ Ջողազի ջրամբարի ափերին, հակառակորդի դիրքերի դիմաց ճանապարհներին լինել շատ զգույշ: Խիստ ուշադրություն դարձնել նաև երեխաների նկատմամբ»