Մնացական Բիչախչյան. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է.
1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,
2.հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,
3. ՀՀ Սահմանդրությանը ծանոթ լինելը:
ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն: Ի դեպ, չեն հանձնելու հայերենի և ՀՀ Սահմանադրության իմացության թեստ: