Այսօր առավոտյան կայացել է Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրությունը: «Արեւելքը» Պոլսից տեղեկացավ, որ նոր տեղապահ է ընտրվել պատրիարքության եպիսկոպոսներից Սահակ Մաշալյանը: Նա տեղապահի երկու թեկնածուներից մեկն էր: Մյուս թեկնածուն պատրիաքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանն էր: Այս ընտրությունը պետք է անցկացվեր անցյալ շաբաթ, սակայն անհայտ պատճառներով հետաձգվել և տեղափոխվել էր հուլիսի 4: Պատրիարքության նոր թեկնածուն, պատրիարքության գործերը վարելուց բացի, պետք է նախապատրաստի նաև Պոլսո 85-րդ պատրիարքի ընտրությունը: Պոլսից հայտնում են, որ համայնքը վերջապես մոտ է պատրիարքի ընտրությանը:
Նորընտիր տեղապահը հավատացյալների շրջանում հայտնի է «Մեր սիրելի ուսուցիչը» բնորոշմամբ: Հենց այդպես էլ կոչվում է նրա ֆեսյբուքյան էջը, որտեղ Սահակ եպս. Մաշալյանը պարբերաբար դիմում է իր հետևորդներին: Նա, մինչ այս ընտրությունը, Կրոնական ժողովի ատենապետն էր:

Ընտրությունից հետո խմբակային լուսանկար՝ պատրիարքական նստավայրում (Գում Գափու): Լուսանկարը՝ «Ժամանակ» օրաթերթի