image

Անցնող շաբաթվա ընթացքում սահմանին վրա լարուածության աճ արձանագրվել է

Անցնող շաբաթվա ընթացքում սահմանին վրա լարուածության աճ արձանագրվել է

Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես՝ 21 ապրիլի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Առաջնագծում ստեղծված լարված իրադրությանն 23 ապրիլին անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և ծանր հրետանին հետ պահել առաջնագծից:


ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար դիմում են անհրաժեշտ քայլերի և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: