«Մարգարա» մաքսակէտի 1-ին փուլի շինարարական եւ հաւաքման-տեղադրման աշխատանքները մեկնարկած են։ Այս մասին նշուած է Կառավարութեան համապատասխան որոշման մէջ։
«Մաքսակէտի կառուցման կապալառու «Արտկոն» Փակ բաժնետիրական ընկերութեան մաքսակէտի կառուցման 1-ին փուլի շինարարական եւ մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդէն վճարուել է 140.4 մլն. դրամ։ Մաքսակէտի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշուային փաստաթղթերը ենթարկուել են պարզեցուած փորձաքննութեան եւ ստացել դրական եզրակացութիւն։
Պայմանագրով սահմանուած գումարի մնացած մասը՝ 110.2 մլն դրամը, փոխանցուելու է կապալառուին՝ առնուազն երեք մոդուլային տաղաւարների երկաթբետոնէ հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:
Մաքսակէտի գործարկման համար սահմանուած սեղմ ժամկէտներով եւ դրա իրականացման գործընթացին առնչուող ոչ ստանդարտ մօտեցումներով պայմանաւորուած՝ անհրաժեշտութիւն է առաջացել գլխաւոր կապալառու «Արտկոն» Փակ բաժնետիրական ընկերութեան տրամադրել գումար՝ 20․06․2023 թ․կնքուած թիւ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնուազն երեք մոդուլային տաղաւարների երկաթբետոնէ հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով», - ըսուած է որոշման մէջ։