image

«Վստահ եմ, որ ՔՊ-ի մէջ եւս պարկեշտ անձեր կան». Սամուէլ Կարապետեան նոր յայտարարութիւն տարածած է

«Վստահ եմ, որ ՔՊ-ի մէջ եւս պարկեշտ անձեր կան». Սամուէլ Կարապետեան նոր յայտարարութիւն տարածած  է

Քաղաքական դաշտը վերածուեցաւ կրկեսի, իսկ Ազգային ժողովը` ձեռնամարտի մեծ մարտահարթակի մը: «Արմաւիր» Քրէակատարողական հիմնարկէն տարածած իր նոր յայտարարութեան մեջ այս մասին նշած է գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանը։

«Ինչ յաջողուեց ներկայ իշխանութիւններին

Քաղաքական դաշտը վերածուեց կրկեսի: Ազգային ժողովը վերածուեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիւ քննադատութիւններին, յատկապէս այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ՝ Աննա Գրիգորեանը, Քրիստինէ Վարդանեանը, Ագնեսսա Խամոյեանը, Աննա Մկրտչեանը, Թագուհի Թովմասեանը եւ այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետւում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ: 

Ուզում եմ պարզաբանել, թէ ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: «Քաղաքացիական պայմանագրի» այն անդաստիարակ, յարգանք չունեցող թեւն է, որը նուազագոյն ակնարկից պատրաստ է յօշոտել երկրի բոլոր արժէքները, նսեմացնել բոլոր սրբութիւնները:

Վստահ եմ, որ այդ խմբակի մէջ էլ կան պարկեշտ անձնաւորութիւններ, որոնց համար եւս այս ամէնը, մեղմ ասած՝ զզուելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժէքները, չդառնալ Հայ ազգի նզովեալները: Շատ բան պէտք չէ, պէտք է փորձել առերեսուել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջեւ արտաբերել՝ ես Հայ եմ, բառերը:

Շուտով մենք միասին ներքին համերաշխութիւն ենք ունենալու:

Պայքարելու ենք։

Շարունակելի…»,-նշուած է յայտարարութեան մէջ: