Կը գտնուինք Մասիսի շրջանի Սիս համայնքին մէջ, մինչ այս եղած ենք նաեւ Մասիսի շրջանի Նիզամի համայնքը։ Այս մասին տեսանիւթ հրապարակած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհուրդի անդամ Նարեկ Կարապետեանը։
«Երբ ընտրութիւններից առաջ այցելում էինք համայնքներ, միշտ ասում էին՝ կուսակցութիւններն ընտրութիւնից առաջ են գալիս, իսկ ընտրութիւնից յետոյ մոռանում են, թէ ինչ են ասել եւ ինչ են խօսք տուել։
Մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցներն իմանան՝ մենք մոռացող չենք եւ այցելելու ենք ու ծրագրեր ենք իրականացնելու այս համայնքներում»,-նշած է ան։