image

«Ուշ թէ շուտ Հայաստանը ոտքի պիտի հանենք». Իշխան Սաղաթէլեան

«Ուշ թէ շուտ Հայաստանը ոտքի պիտի հանենք». Իշխան Սաղաթէլեան

Ատրպէյճանն ու Թուրքիան ամբողջապէս լծուած են հակադաշնակցական քարոզչութեան, յայտարարած է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Իշխան Սաղաթէլեան։

«Թուրքական երկու երկրների դեսպանները, նրանց կողմից ֆինանսաւորուող փորձագէտները, լոպպիստական կառոյցները, գիշերները ցերեկ դարձրած, աշխարհի առաջատար պարբերականներում ՀՅԴ-ն վարկաբեկելուն ուղղուած յօդուածներ են պատուիրում, յետոյ տարածում դրանք սոցիալական (ընկերային) ցանցերում, ամէն կերպ փորձում սահմանափակել ՀՅԴ ազդեցութիւնն արեւմտեան մի շարք երկրներում։

Նրանց անհանգստութիւնն, ի հարկէ, հասկանալի է։ Պաքւում եւ Անգարայում լաւ են հասկանում, որ 2020թ. պատերազմի արդիւնքները չեն արտայայտում Հայաստանի ու Ատրպէյճանի ուժերի իրական հաւասարակշռութիւնը։ Նրանք նաեւ լաւ են հասկանում, որ ՀՅԴ-ն եւ ընդհանրապէս մեր ժողովրդի առողջ մտածող հատուածը երբեք չի հաշտուելու ներկայիս իրողութիւնների հետ եւ ուշ թէ շուտ Հայաստանը ոտքի է կանգնեցնելու։ Դրա համար էլ այդքան մտահոգ են։

Բայց, ինչպէս ժողովրդական իմաստնութիւնն է պնդում, թշնամու անեծքն օրհնանք է։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միշտ եղել եւ շարունակելու է կանգնած մնալ հայ ժողովրդի ազգային շահերի թիկունքին։ Որքան էլ Էրտողանն ու Ալիեւը պայքարեն Դաշնակցութեան դէմ, միեւնոյնն է, մենք չենք շեղուելու մեր ճանապարհից՝ ուժեղ Հայաստան կերտելու առաքելութիւնից»,- դիմատետրի իր էջին գրած է Իշխան Սաղաթէլեան։