image

Որոտանի ատրպէյճանեան կողմին հակառակորդը ոստիկանական կէտ հաստատած է

Որոտանի ատրպէյճանեան կողմին հակառակորդը ոստիկանական կէտ հաստատած է

Որոտանի հատուածի իրենց տարածքին մէջ ատրպէյճանցիները ոստիկանական կէտ տեղադրած են: Այս մասին NEWS.am-ին յայտնած է Սիւնիքի մարզպետ Մելիքսեթ Պօղոսեանը՝ անդրադառնալով համացանցի մէջ տարածուող այն լուսանկարներուն, որոնց մէջ կ'երեւայ ատրպէյճանական ոստիկանական յենակէտ, իսկ ըստ շրջանառուող տեղեկութիւններու՝ այն Գորիս-Կապան ճանապարհի այն հատուածին մէջ տեղակայուած է, որ օրեր առաջ փակած էր հակառակորդը:

«Որոտանի հատուածում մի յենակէտ կայ, այնտեղից եմ գալիս հենց: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնուում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դէպի Կապան տանող ճանապարհին: Ռուս եւ ատրպէյճանցի սահմանապահներն են այդ հատուածում հսկողութիւն իրականացնում: Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ յենակէտն ի սկզբանէ եղել է, դոմիկը նոր են աւելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողութեան տակ է»,- յայտնած է Սիւնիքի մարզպետը: