Հրատապ լուրեր:

Տիգրիս եւ Եփրատ գետերը ցամաքելու վտանգի տակ են. Իրաքի նախագահը յայտարարած է երկրի մէջ ջուրի ճգնաժամի մասին

Տիգրիս եւ Եփրատ գետերը ցամաքելու վտանգի տակ են. Իրաքի նախագահը յայտարարած է երկրի մէջ ջուրի ճգնաժամի մասին

Իրաքը կլիմայական փոփոխությունների պատճառով բախվում է լուրջ ջրային ճգնաժամի, ցամաքել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված ճահիճները երկրի հարավում, Տիգրիս եւ Եփրատ գետերին նույնպես սպառնում է չորացում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովի շրջանակներում անցկացվող համաշխարհային կլիմայական գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդը:

«Իրաքը ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկիր է, սակայն այն աշխարհի ամենախոցելի երկրներից մեկն է կլիմայի փոփոխության նկատմամբ, հատկապես ջրի և գյուղատնտեսության ոլորտներում:

Երկիրը կանգնած է ջրային շատ լուրջ ճգնաժամի առաջ, որի լավագույն օրինակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հարավային Իրաքի ճահիճների երաշտը:

Տիգրիս և Եփրատ գետերը ներկայումս սպառման և չորացման վտանգի տակ են՝ տարբեր ազդեցությունների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության պատճառով»,- ասել է Ռաշիդը։