image
Հրատապ լուրեր:

Տիգրանաշէնը յանձնելով Փաշինեանը Ատրպէյճանի առջեւ կը բանայ Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետեան

Տիգրանաշէնը յանձնելով Փաշինեանը Ատրպէյճանի առջեւ կը բանայ Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետեան

Տիգրանաշէնը յանձնելով Փաշինեանը Ատրպէյճանի առջեւ կը բանայ Հայաստանի դարպասը։ Այս մասին ըսած է «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Նարեկ Կարապետեանը։

«Մեզ շատ են հարցնում, թէ ինչպէս ենք տեսնում, ի՞նչ ձեւով են ադրբեջանցիները ցանկանալու գալ այստեղ, հիմա մենք Տիգրանաշէնում ենք, մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետը այս գիւղի անունը դրեց Քեարքի, ու ասաց, որ հին անունը Քեարքի է, Ադրբեջանի տարածք է։ Հիմա, եթէ իրենց տրամաբանութեամբ դա Ադրբեջանի տարածք է, ապա երբ ինքը սա յանձնեց ադրբեջանցուն, այստեղ գալու են, վերաբնակուելու են, վերակառուցելու են այս գիւղը իրենց պետական նաւթային դոլարներով, վերաբնակեցուելու են հազարաւոր ադրբեջանցիներ։

Այդքանից յետոյ էլ պոզով–պոչո՞վ է լինում ադրբեջանցիների Հայաստան գալը, Երեւանից 40 րոպէյուայ ճանապարհ է, Երեւան-Սիւնիք ճանապարհի մէջտեղն է։ Ադրբեջանցիների գալը էլ պոզով-պոչով չէ, առաջին փորձը սա է, եթէ թոյլ ենք տալիս, որ Տիգրանաշէնը յանձնի, հազարներով կը գան Հայաստան, այն դէպքում, երբ Հայաստանի տարածքային քարտէզով եւ օրէնքներով Տիգրանաշէն համայնքը Հայաստանի Հանրապետութիւն է»,– նշած է Կարապետեանը։