image

«ՏաԹեւեր» ճոպանուղին հինգ տարեկան է

«ՏաԹեւեր»  ճոպանուղին հինգ տարեկան է

2010 թվականի  հոկտեմբերի 16-ին բացվել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին`   «ՏաԹեւերը»:  Գինեսի ռեկորդների գրքում գրանցված 5752 մետրանոց ճոպանուղին դարձել  է Սյունիքի մարզում զբոսաշրջության գրավականներից մեկը: Տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ` Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից, Որոտանի կիրճի վրայով ճոպանուղով  այցելում են Տաթեւի վանական համալիր: Ճոպանուղին կառուցվել է  Ռուբեն Վարդանյանի հիմնած «RVVZ»   հիմնադրամի  միջոցներով`  ավստրո-շվեյցարական Doppelmayr Garaventa  ճարտարապետական խմբի կողմից: Ըստ տվյալների, հինգ տարվա մեջ ճոպանուղու աշխատանքը դրական ազդեցություն է ունեցել   շրջակա համայնքների սոցիալական մակարդակի վրա: