image
Հրատապ լուրեր:

Ջազի հայ թագուհին 70 տարեկան է

Ջազի հայ թագուհին 70 տարեկան է

Այսօր լրանում է հայ անվանի երգչուհի, ջազի անզուգական վարպետ Տաթեւիկ Հովհաննիսյանի 70-ամյակը։

Երգչուհին այժմ բնակում է ԱՄՆ-ում, որտեղ զբաղվում է երաժշտական գործունեությամբ։  Նա երգում է ամերիկյան, բրազիլական եւ էթնիկ հայկական ջազ,  Կոմիտասի, Սայաթ-Նովայի, հայկական ժողովրդական երգերից՝ ջազային մշակումներով։ 

Ժամանակին Տաթեւիկ Հովհաննիսյանը համարվել է Խորհրդային Միությունում լավագույն ջազային երգչիչներից մեկը։  

Նա ծնվել է 1955 թ. հունիսի 3-ին` Երեւանում, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի եւ քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970-ական թվականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ։ 1987 թ. նկարահանվել է «Երկխոսություններ» վավերագրական ֆիլմը՝  նրա, Սերգեյ Կուրյոխինի, Լարիսա Դոլինայի եւ այլոց մասնակցությամբ։ 

Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում։