image

Սփյուռքահայ ուսուցիչները ժամանել են Հայաստան՝ վերապատրաստման

Սփյուռքահայ ուսուցիչները ժամանել են Հայաստան՝ վերապատրաստման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Հ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Մեկնարկել են այս տարվա դասընթացները. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին:

Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված ծրագրերից է, որն իրականացվում է տարիներ շարունակ:

Ծրագրի բացման արարողությանը նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նրանք իրականացնում են հայրենանվեր ու կարեւոր աշխատանք. «Ձեզնից յուրաքանչյուրի պատմությունը լսելով՝ մենք աննկարագրելի հույզեր ենք ունենում՝ եւս մեկ անգամ շնորհակալության զգացումով համակվելով ձեր կատարած աշխատանքի հանդեպ: Դուք իրապես Հայաստանի դեսպաններն եք արտերկրում, եւ մենք միասին կարող ենք շատ կարևոր աշխատանքներ կատարել»:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց դպրոցների խնդիրները, կարիքները, առաջարկներն ու մտահոգությունները: