image

Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարը վարորդի անքնության պատճառով էր․Նախնական վարկած

Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարը վարորդի անքնության պատճառով էր․Նախնական վարկած

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, անդրադառնալով «Շտապօգնության» մեքենայի ողբերգական ավտովթարին, լրատվամիջոցներին ասել է, որ նախնական վարկածով վարորդի «աչքը կպել» է, ինչի հետեւանքով մեքենան բախվել է սյանը։

Ինչպես հայտնի է՝ այսօր վաղ առավոտյան Երեւանում մասնագիտական պարտքը կատարելիս Թամանցիներ փողոցում վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը, բժիշկը մահացել է, բուժքույրը ծանր վիճակում է, վարորդի վիճակը գնահատվում է բավարար։

Ըստ տեղեկությունների, մահացածը 70-ին մոտ  բժշկուհի է, բուժքույրը 60-ն անց է, իսկ վարորդը՝ երիտասարդ։